Տպավորություն է, որ պետք է կճմտենք, որ չօգտագործենք. Փաշինյան
Հասարակություն
11:25 18/06/2026
Հայաստան

Տպավորություն է, որ պետք է կճմտենք, որ չօգտագործենք. Փաշինյան

«Մենք անընդհատ մտածում ենք նոր էլեկտրաէներգիայի արտադրության կարողություններ ունենալու մասին, բայց մեր աչքի դեմն այդ էլեկտրաէներգին արտադրվում է և կորում է և մենք երբ էդ խնայողության ռեժիմները դնենք... Այդ «խնայողություն» լավ չի հնչում, նենց տպավորություն է, որ պետք է կճմտենք. որ չօգտագործենք, ուրիշ բառ է պետք՝ «արդյունավետությունը» բարձրացնելով շատ մեծ էֆեկտների կարող ենք հասնել»,-կառավարության նիստում ասաց Փաշինյանը՝ խոսելով էներգաարդյունավետ ծրագրերի մասին։

նա հայտարարեց, թե բոլոր պանելային շենքերում պետք է էներգաարդյունավետ ծրագիր իրականացվի և էլեկտրաէներգիան խնայվի։

Փաշինյանը նշեց, որ Հայաստանի ներդրումային միջավայրում ավելի շատ էլեկտրաէներգիա է հարկավոր և կարծիք հայտնեց, որ ընտանիքների բյուջեից կատարվում են ծախսեր, որոնք չեն հաշվարկվում։

«Այսօր մենք խոսում ենք բարեկեցության, աղքատության մասին, բայց չգիտենք, թե մեր տներում ինչքան սարք անիմաստ միացած  մնաց և մի ամիս 5 տարվա ընթացքում դրա համար ինչքան փող գնաց։ Երբ որ հաշվարկ արվի, մի հատ մեծ կլորիկ գումար է ձևավորվելու, չի կրա այդպես չլինի»,- ասաց նա

Փաշինյանը կրկին հիշեցրեց իրեն դիմած թոշակառուի օրինակը, որը բողոքել էր, որ թոշակը չի հերիքում տունը ձմռանը ջեռուցելու համար և ինքը համոզվել էր, որ ինչքան էլ թոշակը բարձրացնեն՝ տունը չի տաքանա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Տպավորություն է, որ պետք է կճմտենք, որ չօգտագործենք. Փաշինյան