Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ՍԴ-ն պարտավոր է կայացնել ճիշտ որոշում, ոչ ոք չի կասկածում, որ ԲՀԿ-ն անցել է 4 տոկոսի շեմը. Սամվել Կարապետյան
«Բոլոր դեպքերում, կրկնում եմ, Նիկոլ Փաշինյանը չի հաղթել այս ընտրություններում»,-հայտարարեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով
168.am-ի խմբագիր Սաթիկ Սեյրանյանի այն հարցին, արդյոք կա՞ հստակ որոշում մանդատները վերցնել-չվերցնելու վերաբերյալ։
Ս. Կարապետյանի խոսքով, եթե անցողիկ շեմը չհաղթահարած ուժերի քվեները չբաշխվեին ու ՔՊ-ին բաժին չհասնեին, արդյունքներից էլ երևում է, որ ՔՊ-ն չի հաղթել։
«Բայց իրենք փորձում են դա գրանցել որպես հաղթանակ, իրենք և իրենց աջակցող ուժերը սկսեցին տարածել այն նարատիվները, որ ընդդիմությունը չպետք է վերցնի մանդատները, քանի որ ընդդիմությունը չի վերցնում, ստանում են հնարավորություն միանձյա ղեկավարելու»,-ասաց Կարապետյանը։
Իշխանության լեգիտիմության վերաբերյալ հարցը մանդատները չվերցնելու պարագայում Սամվել Կարապետյանը ցանկանում է քննարկել ընդդիմադիր բոլոր ուժերի հետ. «Կվերցնե՞նք մենք մանդատները, չե՞նք վերցնի մանդատները, մենք պայքարելու ենք, քանի որ մեր պետությունն ունենալու է ոչ լեգիտիմ իշխանություն, Թուրքիայի ու Ադբեջանի ձևավորած մեխանիզմը մեր երկրում, որով մեր երկիրը տանելու են թրքացման ու կործանման։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ խանգարենք դրան»։
Մանդատները վերցնելու որոշում կայացնելու համար, ըստ Սամվել Կարապետյանի, դեռ ժամանակ կա, իսկ մինչ այդ դիմել են Սահմանադրական դատարան, ակտիվորեն մասնակցելու են այդ պրոցեսներին, այդ օրերին նաև հանրահավաք են հրավիրելու։
«ՍԴ-ն պարտավոր է կայացնել ճիշտ որոշում, ոչ ոք չի կասկածում, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցութունը անցել է 4 տոկոսի շեմը, բայց բոլորիս աչքի առաջ ինչպես իրենք չեղարկեցին 2 ընտրատեղամսի քվեարկության արդյունքներն ու տվեցին ապօրինի լուծում։ Հիմա հայտարարում եմ, այն կուսակցությունները, որոնք իրոք պայքարում են, 7 խաղ չեն խաղում Փաշինյանի հետ, մասնակցեն այդ պրոցեսին»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։