Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն մինչ այդ 2026 թվականի ընթացքում դիտված առավելագույն ջերմաստիճանները
Հասարակություն
20:13 18/06/2026
Հայաստան

Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն մինչ այդ 2026 թվականի ընթացքում դիտված առավելագույն ջերմաստիճանները

Աստղագիտական ամռան նախօրեին՝ հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները։ Այս մասին գրում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն մինչ այդ 2026 թվականի ընթացքում դիտված առավելագույն ջերմաստիճանները։

Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +35․․․+37°C-ի։

Շոգ եղանակը պայմանավորված կլինի հարավ-արևմուտքից տաք օդային զանգվածների ներթափանցմամբ»,- գրել է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն մինչ այդ 2026 թվականի ընթացքում դիտված առավելագույն ջերմաստիճանները