Այս ապացույցը(qենքը) ես միջնորդում եմ համարել ոչ վերաբերելի ու դուրս հանել ապացույցների ծավալից. Հովհաննես Խուդոյան
Իրավունք
15:58 18/06/2026
Հայաստան

Այս ապացույցը(qենքը) ես միջնորդում եմ համարել ոչ վերաբերելի ու դուրս հանել ապացույցների ծավալից. Հովհաննես Խուդոյան

«Այս հետազոտված ապացույցի հետ կապված ես միջնորդում եմ, որպեսզի մեղադրյալ Սարգիս Հարությունյանը պարզաբանի, թե էս ինչ զենքի մասին է է խոսքը»,- Բագրատ սրբազանի և «18 անմեղների» գործով դատական նիստում դատավորին դիմեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Դատավորը հայտարարեց, որ դահլիճում Սարգիս Հարությունյան անունով անձ չկա։

«Հարգելի դատավարության մասնակիցներ, այս զենքերի մասով, որոնք, ըստ փորձագետի եզրակացության հետազոտված քրեական վարույթի նյութերի, հայտնաբերվել է Սարգիս Հարությունյանի բնակարանից, որին, օրինակ, ես չեմ ճանաչում, այս գործով երբեք դատավարական մեղադրյալի կարգավիճակ չի ունեցել և չի համարվում 19-րդ «արդարը»»,-ասաց փաստաբանը, տարակուսելով, թե այդ ապացույցի բովանդակությունն ինչ փաստական հանգամանք է հաստատելու։

Խուդոյանը նկատեց, որ ըստ գործի նյութերի, եթե կա խումբ, որն ինչ-որ բաներ էև պլանավորել, հետևաբար պետք է լինի Սարգիս Հարությունյան, որն ինչ-որ բանի մեջ պետք է մեղադրվի։

«Եթե այդ զենքը պատկանում է այդ անձին, չի կարող այնպես լիներ, որ այն օգտագործվեր, իսկ այդ անձը տեղյակ չլիներ դրա մասին»,- ասաց Խուդոյանը։

Փաստաբանը ենթադրեց, որ հնարավոր է կա նման անձ, որին հնարավոր է առանձին մեղադրանք է առաջադրվել, բայց չկա կարևոր հարցի պատասխանը, թե նա ինչ կապ ունի այս վարույթի հետ։

«Այս ապացույցը ես միջնորդում եմ համարել ոչ վերաբերելի ու դուրս հանել ապացույցների ծավալից, քանի որ ապացուցման փուլում չի հստակեցվել, թե այդ ապացույցով ինչ հանգամանք է հիմնավորվելու կամ պարզաբանում տալ, թե Սարգիս Հարությունյանի տանը հայտնաբերված զենքն ինչ կապ ունի այս գործով անցնող մեղադրյալների հետ.,- ասաց Հովհաննես Խուդոյանը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այս ապացույցը(qենքը) ես միջնորդում եմ համարել ոչ վերաբերելի ու դուրս հանել ապացույցների ծավալից. Հովհաննես Խուդոյան