Այրել են վագոն տնակը, դшնшկահարել օտարերկրացուն. Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացնում Դարբնիկում տեղի ունեցած դեպքից ու 3 հաղորդումներից
Իրավունք
11:14 18/06/2026
Հայաստան

Այրել են վագոն տնակը, դшնшկահարել օտարերկրացուն. Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացնում Դարբնիկում տեղի ունեցած դեպքից ու 3 հաղորդումներից

ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն հունիսի 16-ին՝ ժամը 21.55-ին զանգած քաղաքացին հայտնել է, որ Դարբնիկ գյուղի Գարեգին Նժդեհի փողոցում վագոն-տնակ է այրվում, կան տուժածներ։  

Հինգ րոպե անց ստացվել է նոր ահազանգ։ Զանգողը հայտնել է, որ Դարբնիկ գյուղի դպրոցի դիմաց հարձակվել են իրենց վրա։ 

10 րոպե անց հաղորդում է ստացվել «Մասիս» բժշկական կենտրոնից․ dանակահարության հետևանքով ստացած վերքով բուժօգնության էր տեղափոխվել Դարբնկի գյուղի բնակիչ 34-ամյա մի տղամարդ։

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնից մեկնած ոստիկանները պարզել են, որ ժամը 21-ին Դարբնիկ գյուղի Անդրանիկի փողոցում գտնվող հանրակացարանի բակում վիճաբանել են օտարերկրյա երեք քաղաքացիներ, ձեռքերով ու ոտքերով հարվածել միմյանց, և այդ ընթացքում 19-ամյա երիտասարդն իր մոտ եղած դանակով հարվածել է 34-ամյա օտարերկրացուն։ Երիտասարդը նաև վնասել է մյուս երկուսի ավտոմեքենաները, այրել վեճի մյուս մասնակից 54-ամյա տղամարդուն պատկանող վագոն-տնակը։

Դանակահարողը, 54-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մասիսի քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այրել են վագոն տնակը, դшնшկահարել օտարերկրացուն. Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացնում Դարբնիկում տեղի ունեցած դեպքից ու 3 հաղորդումներից