18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնի
Հասարակություն
23:17 18/06/2026
Հայաստան

18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնի

Հունիսի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Աբովյանի կամրջի տակ, Գեղարքունիքի մարզի բնակիչ 18-ամյա Ռուբեն Հ.-ն իր վարած «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ 70-ամյա Գրիգոր Ժ.-ին։

 Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Դեպքի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնի