Սամվել Կարապետյանի հայտարարությունը չափազանց կարևոր է. Վարդևանյան
Քաղաքական
16:48 19/06/2026
Հայաստան

Սամվել Կարապետյանի հայտարարությունը չափազանց կարևոր է. Վարդևանյան

«Սամվել Կարապետյանի հայտարարությունը, իսկապես մի կողմից չափազանց կարևոր է, մյուս կողմից՝ սպասված»,- ՍԴ դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց  «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով նախօրեին կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի՝  ընդդիմադիր ուժերի համախմբման պրոցես սկսելու մասին հայտարարությանը։

Նա նշեց, որ սա նոր գործընթաց է։

«Երբ կգա փուլը՝ ամբողջական այս գործընթացի վերաբերյալ զարգացումները կներկայացնեն»,- ասաց Վարդևանյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սամվել Կարապետյանի հայտարարությունը չափազանց կարևոր է. Վարդևանյան