Հունիսի 7-ի գիշերվա մասին դեռ շատ հարցեր կան. Արթուր Միքայելյան
Քաղաքական
15:25 19/06/2026
Հայաստան

Հունիսի 7-ի գիշերվա մասին դեռ շատ հարցեր կան. Արթուր Միքայելյան

«Հունիսի 7-ի գիշերվա մասին դեռ շատ հարցեր կան»,-նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը՝ անդրադառնալով հունիսի 7-ի գիշերը, երբ դեռ հաշվարկված չէին ընտրատեղամասերում քվեների 90 տոկոսը, Փաշինյանի հայտնի հայտարարությանը։

Միքայելյանը վստահ է, եթե չլինեին վարչական ռեսուրսի չարաշահումը, տարարտեսակ ճնշումները, ՔՊ-ն չէր ստանա այս թվով ձայներ։

«Բայց մեր առաջ կանգնած խնդիրը շատ ավելի մեծ է, քան ընտրությունների արդյունքներն են։ Խոսքը Հայաստանի ապագայի մասին է, այն ապագայի մասին, թե արդյոք Հայաստանը շարժվելու է իր ազգայի՞ն շահերով, թե՞ այն ուղղվածությամբ, որը մեզ թելադրվում է Բաքվից։ Մեր պայքարն այն կործանարար մեխանիզմի դեմ է, որն աշխատացնում է այս իշխանությանը, որի նպատակն է ծնկի բերել հայ մարդուն ու ոչնչացնել աշխարհի  քրիստոնական առաջին պետությունը։ Փոփոխություններ լինելու են, դրանք սկսելու են յուրաքանչյուրիս մասնակցությունից, պատասխանատվությունից, հավատից, վճռականությունից»,-ասաց նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հունիսի 7-ի գիշերվա մասին դեռ շատ հարցեր կան. Արթուր Միքայելյան