Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Նախընտրական ծախսերի համար Թաթոյանը վարկով կլորիկ գումար է վերցրե՞լ
«Հրապարակ» թերթը գրում է.
««Միասնության թևեր» կուսակցության հիմնադիր Արման Թաթոյանի և նրա կուսակցության ֆինանսավորման, նախընտրական ծախսերի մասին տարբեր խոսակցություններ դաշտ նետվեցին, մասնավորապես՝ այն, որ Թաթոյանին ֆինանսավորում են Մոսկվայից, սակայն, մեր տեղեկություններով, Թաթոյանը նախընտրական ծախսերի համար խոշոր վարկ է վերցրել, մոտ 500 հազար դոլարի մասին է խոսքը, որը, փաստորեն, նպատակին չծառայեց։
Երեկ մեր լրագրողը կուսակցության անդամ, ցուցակի երկրորդ համար Դավիթ Անանյանին հարցրել է՝ ճի՞շտ է, որ նախընտրական ծախսերի համար Թաթոյանը վարկով կլորիկ գումար է վերցրել, Անանյանը վստահեցրել է, որ տեղյակ չէ այդ մասին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։