«Հրապարակ». Դատախազությունը դիմել է Ռուսաստանին՝ Կոստանյանին պահանջելու վերաբերյալ. Ի՞նչ են պատասխանել այնտեղից
Օրվա մամուլ
08:36 19/06/2026
Հայաստան

«Հրապարակ». Դատախազությունը դիմել է Ռուսաստանին՝ Կոստանյանին պահանջելու վերաբերյալ. Ի՞նչ են պատասխանել այնտեղից

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՀՀ գլխավոր դատախազությունը նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու մասին 2025 թ. դեկտեմբերի 17-ին միջնորդություն էր ուղարկել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազություն։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոյեմբերի 18-ին Ազգային ժողովում լսումների ժամանակ հայտարարել էր, որ դատախազությունը դիմելու է Ռուսաստանին՝ Կոստանյանի և Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի հանձնման միջնորդությամբ, որպեսզի բերեն Հայաստան և դատեն:

Ըստ մեղադրանքի` Վահագն Հարությունյանը խեղաթյուրել է Զինված ուժերի մասնակցությունը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին՝ այդկերպ օժանդակելով «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի կողմից առանձնապես ծանր հանցագործությունը թաքցնելուն և պաշտոնեական կեղծիքներ կատարելուն»:

Մարտի 1-ի գործով վաղեմության ժամկետն անցել է, դատավարությունն ավարտվել է, սակայն Գլխավոր դատախազությունը շարունակում է հետապնդել նախկին իշխանության ներկայացուցիչներին: Մենք հետաքրքրվեցինք, թե ինչ են պատասխանել ՌԴ դատախազությունից։ ՀՀ գլխավոր դատախազությունից մեզ պատասխանեցին, որ «տեղեկություն ունենալու դեպքում կտեղեկացնեն»։ Այսինքն՝ որևէ պատասխան Ռուսաստանից չկա»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Դատախազությունը դիմել է Ռուսաստանին՝ Կոստանյանին պահանջելու վերաբերյալ. Ի՞նչ են պատասխանել այնտեղից