«Հրապարակ». Ինչ է փորձում համոզել Փաշինյանն Ալիևին
Օրվա մամուլ
08:24 19/06/2026
Հայաստան

«Հրապարակ». Ինչ է փորձում համոզել Փաշինյանն Ալիևին

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իշխանական մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանն իր արևմտյան հովանավորների միջոցով փորձում է Ալիևին համոզել, որ հրաժարվի ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջից՝ դրա դիմաց խոստանալով Ալիևին այլ` դրան համարժեք քայլերի գնալ, դիցուք` արմատախիլ անել ռևանշի գաղափարը երկրից։

Հունիսի 7-ի ընտրություններից հետո սահմանադրական մեծամասնությունից զրկված Փաշինյանը փորձում է համոզել, որ այլընտրանքային ճանապարհով սահմանադրական հանրաքվեի հասնելը հեշտ գործընթաց չի լինելու։ Օրինակ, կարող է փորձել երկարատև կալանքներ սահմանել, ասենք՝ արցախյան պատերազմների հերոսների, Արցախի հարցը քաղաքական կապիտալի վերածած գործիչների նկատմամբ: Եվ ենթադրվում է, որ Ռոբերտ Քոչարյանի, մյուս արցախցիների և հերոսների նկատմամբ հետապնդումներն էլ այդ համատեքստում է պետք դիտարկել։ Առայժմ բանակցությունները վերջնարդյունք չեն գրանցել, սակայն տեղեկություններ կան, որ Հաջիևի այցի ընթացքում էլ է դա քննարկվել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Ինչ է փորձում համոզել Փաշինյանն Ալիևին