Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները պետք է չեղարկվեն. ՍԴ-ից պահանջում է «Հայաստան» դաշինքը
Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները պետք է չեղարկվեն, խախտումներն այնպիսի ծավալի են, որ միջանկյալ քայլերով հնարավոր չէ հարցին լուծում տալ։ Այս մասին ՍԴ դիմաց լրագրողներին ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
«Հայաստան» դաշինքի դիմումը Սահմանդրական դատարան բերեցին փաստաբաններ Հովհաննես Խուդոյանը, Տաթևիկ Սողոյանը, ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
«Խախտումներից մեկն էլ իրավապահ համակարգի քաղաքական քարոզչությունն է, այն համագործակցություն է ունեցել իշխող ուժի հետ, այն իր ազդեցությունն է թողել քարոզչության ողջ ընթացքի վրա։ Կատարել են հրապարակումներ, որոնք չպետք է կատարեին, չպետք է հրապարակեին կուսակցությունների անուններ, անմեղության կանխավարկածը չպետք է խախտեին, չպետք է հրապարակեին այնպիսի գաղտնալսումներ, որոնք իրավական նշանակություն չունեին, բայց նպատակ ունեն քաղաքական ուժերին վատ լույսի ներքո ներկայացնել։ Շատերդ լսած կլինեք, երբ խոսակցության մեջ հնչել է շուն-շանգյալ արտահայտությունը, դա հանցակազմի որևէ տարր չի ներկայացնում, ոչ ծանրացնում է, ոչ մեղմացնում է, բայց Հակակոռուցիոն կոմիտեն ցանկացել է այդ տեղեկատվությունը մոնտաժել ու հրապարակել, որպեսզի ՔՊ-ն այն օգտագործի քարոզչական նպատակներով։ Նման դեպքերը բազմաթիվ են»,-ասաց Խուդոյանը։
Փաստաբանը նշեց նաև ֆինանսական հաշվետովությունների վերաբերյալ խնդիրը, կարծում է, ոչ բոլոր ծախսերն են ներառված այդ հաշվետվության մեջ, պետբյուջեի միջոցներով արված ծախսերը նույնպես պետք է հրապարակվեն, օրինակ, զորահանդեսի համար կատարված ծախսերը։
Մանրամասները՝ տեսանյութում։