Վարչական դատարանը բավարարել է Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
Իրավունք
19:17 19/06/2026
Հայաստան

Վարչական դատարանը բավարարել է Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության

Վարչական դատարանը (դատավոր՝ Աղասի Դարբինյան) բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության։ Այս մասին հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը:

Գործը վերաբերում էր Արագածոտնի մարզի Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցուն, որտեղ կարգալույծ հռչակված Արամայիս Թախմազյանի կողմից եկեղեցու Սուրբ Խորան, Ավանդատուն և Ատյան մուտք գործելու և ծիսական գործողություններ իրականացնելու վտանգի մասին Եկեղեցին նախապես դիմել էր ոստիկանությանը՝ պահանջելով ՀՀ կառավարության թիվ 797-Ն որոշմամբ նախատեսված կարգով կանխել ներխուժումը և իրականացնել վտարման գործողություններ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վարչական դատարանը բավարարել է Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության