Գեղարքունիքի Վարդենիս քաղաքում և Մեծ Մասրիկ, Գեղամասար, Նորակերտ, Սոթք գյուղերում երկրաշարժ է գրանցվել
Հասարակություն
20:12 19/06/2026
Հայաստան

Գեղարքունիքի Վարդենիս քաղաքում և Մեծ Մասրիկ, Գեղամասար, Նորակերտ, Սոթք գյուղերում երկրաշարժ է գրանցվել

Հունիսի 19-ին` տեղական ժամանակով ժամը 19։17-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 15։17-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.30⁰ և արևելյան երկայնության 45․94⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջանի Հանրապետություն, օջախի 10 կմ խորությամբ 3․1 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի Վարդենիս քաղաքում և Մեծ Մասրիկ, Գեղամասար, Նորակերտ, Սոթք գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գեղարքունիքի Վարդենիս քաղաքում և Մեծ Մասրիկ, Գեղամասար, Նորակերտ, Սոթք գյուղերում երկրաշարժ է գրանցվել