Ընտրվել է Կիևյան կամուրջի նորոգման ու ամրացման համար ամենաօպտիմալ ժամանակահատվածը. Կարապետյան
Հասարակություն
15:27 19/06/2026
Հայաստան

Ընտրվել է Կիևյան կամուրջի նորոգման ու ամրացման համար ամենաօպտիմալ ժամանակահատվածը. Կարապետյան

Կիևյան կամուրջի նորոգման ու ամրացման աշխատանքների պատճառով Երևանում կրկին խցանումները շատացել են։ 

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանը նշում է, որ քաղաքի երկու հատված միացնող այս կարևոր հանգույցի վերանորոգման համար ամենաօպտիմալն ժամանակահատվածն են ընտրել։ 

««Կիևյան կամուրջի նորոգման ու ամրացման աշխատանքները արդեն մի քանի օր է, ինչ սկսվել են: Քաղաքի երկու հատված միացնող այս կարևոր հանգույցի փակումը, իհարկե, չէր կարող չանդրադառնալ առանց այն էլ ծանրաբեռնված երթևեկության վրա, բայց այս ժամանակահատվածը, թերևս, ամենաօպտիմալն էր՝ հաշվի առնելով արձակուրդի շրջանը: Ի սկզբանե քաղաքապետարանն իրազեկել էր երթևեկությունը վերակազմակերպելու մասին, հրապարակել նաև փոփոխված երթուղիները, բայց, որպես կանոն, նման դեպքերում, մի որոշ շրջան է պահանջվում երթևեկությունը ժամանակավոր տրամաբանության հուն բերելու համար: Շատ վարորդների և քաղաքացիների դժգոհությունն, այո, սպասելի էր և, միանգամայն, բնական, բայց նման մասշտաբային աշխատանքների համար, երթևեկության այս ծանրաբեռնվածության ու մեքենաների ահագնացող հոսքի պարագայում, հավատացեք, ավելի հարմար ժամանակահատված դժվար է գտնել՝ հաշվի առնելով, որ կամուրջի նորոգումն ու ամրացումն, իսկապես, անխուսափելի ու անհետաձգելի էր:

Փոփոխվում են դեֆորմացիոն կարերը, ապահովվում է ջրամեկուսացումը, տեղադրվում է ասֆալտբետոնի նոր ծածկ, նորոգվում են մայթերն ու բազրիքները, վերականգնվում կառուցվածքների պաշտպանիչ շերտերը, արդյունքում մենք կունենանք ավելի հարթ, անվտանգ, հարմարավետ երթևեկություն, իսկ որ ամենակարևորն է՝ կապահովենք կամուրջի երկարաժամկետ շահագործման հուսալիություն»,- մասնավորապես գրել է Ա. Կարապետյանը։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ընտրվել է Կիևյան կամուրջի նորոգման ու ամրացման համար ամենաօպտիմալ ժամանակահատվածը. Կարապետյան