Պե՞տք է սահմանափակել արտասահմանում բնակվող հայերի քվեարկության իրավունքը. Հարցում
Քաղաքական
15:28 19/06/2026
Հայաստան

Պե՞տք է սահմանափակել արտասահմանում բնակվող հայերի քվեարկության իրավունքը. Հարցում

ՀՀ գործող իշխանության ներկայացուցիչները  պարբերաբար հանրային խոսույթ են ներմուծում ՀՀ սահմաններից դուրս ապրող Հայաստանի քաղաքացիների քվեարկության իրավունքի սահմանափակման հարցը։ Մասնավորապես կարծիք է հնչում, որ երկար ժամանակ ՀՀ-ում չապրած քաղաքացին, չպետք է իրավունք ունենա համապետական ընտրություններում քվեարկել։ Panorama.am-ը հարցախույզի միջոցով փորձեց պարզել քաղաքացիների կարծիքն այդ հարցում։

Հնչաց հիմնական կարծիքները՝ ստորև.

-Արտասահմանում ապրող հայերը, հայ չե՞ն։ Իհարկե ունեն։ Եթե երկքաղաքացի են, զուգահեռ ունեն ՀՀ քաղաքացիություն, ինչո՞ւ չպետք է քվեարկեն։

-Ես լսել եմ՝ իշխանության ներկայացուցչից արտահոսք, որ մի քանի ամիս պետք է Հայաստանում բնակված լինես, որ կարողանաս քվեարկել։ Հարց ունեմ, եթե մարդն ունի երկքաղաքացիություն, զուգահեռ՝ ՀՀ քաղաքացիություն, ինչ տարբերություն այդ մարդը կապրի այստեղ, թե արտասահմանում, բայց ինքը իրավունք ունի քվեարկելու։

-Որպես քաղաքացի գտնում եմ, որ յուրաքանչյուրը կարող է պետական, ազգային մտածողություն ունեցող յուրաքանչյուր ոքու օգտին քվեարկել։

-Պետք է քվեարկոն։

-Իսկ եթե հայ չեն, բա  ինչու են սփյուռքի հետ կապ պահում։

-Բնականաբար՝ անպայման, որովհետև ՀՀ քաղաքացին, ամբողջ աշխարհի վրա հանդիսանում է ՀՀ քաղաքացի։ Նա իր ձանը պետք է տա ում նախընտրում է հետագա կառավարման ընթացքի համար։ Երկրորդ՝ ասեմ նաև, որ պետք է իրավունք ունենային մասնակցել Արցախցիները։ Քանի որ մեր իշխանությունը մի քիչ տարօրինակ իշխանություն է, խոսում ենք ժողովրդավարական երկրից, ժողովրդավարությունից, բայց արցախցուն զատում ենք մյուսներից։ Նույնը արցախցուն... Վաղը կարող է որոշում կայացնեն, ասեն՝ գյումրեցին էլ իրավունք չունի, որովհհետև ինքը գյումրեցի է։

-Անձնագիրը տվել եք, ինքը համարվում է ՀՀ քաղաքացի, ինքը Հայաստանից դուրս չի համարվում փախստական, համարվում է ՀՀ քաղաքացի, ինչո՞ւ արցախցին չընտրեց։

-Իհարկե իրավունք ունեն։ Այսօր դուրսն են, վաղը հետ են գալու։ Ոչ լավ վիճակից է, որ գնում են երկրից՝ աշխատանքի բերումով, դրա համար իրենց ձայնը հարկավոր է։

-Անպայման, պետք է ամեն երկիր ունենա իր տեղամասրը, քվեարկեն։

 -Եթե քաղաքացիություն ունի, ուրեմը ունի։Ամեն ինչ նորմալ է անցել, ես էդ եմ կարծում։ Իմ կարծիքով, այո։

-Պետք է մարդիկ առանց խոչընդոտի, տեղերում իրենց քվեարկությունն անեն, նման նախադեպային երկրներ կան։Անկախ ամեն ինչից, տարբերություն չկա, եթե ՀՀ քաղաքացի է, Հայաստանի կապույտ անձնագիր կրող մարդ է , ինքը դրսում կլինի, թե ներսում կլինի՝ պետք է իրավունք ունենա մասնակցելու խորհրդարանական ընտրություններին։

  -Ես գտնում եմ, որ պետք չէ, որովհետև իրնք այստեղ չեն ապրում, հարկ չեն վճարում, հետևաբար այստեղից տեղյակ չեն, ոչինչ որ ՀՀ քաղաքացի են, թող այստեղ ապրեին, եթե Հայաստանի քաղաքացի են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պե՞տք է սահմանափակել արտասահմանում բնակվող հայերի քվեարկության իրավունքը. Հարցում