Բրուքլինի պատմական եկեղեցում խոշոր հրդեհ է բռնկվել․ Փլուզվել է զանգակատունը
Մշակույթ
14:11 20/06/2026
Աշխարհ

Բրուքլինի պատմական եկեղեցում խոշոր հրդեհ է բռնկվել․ Փլուզվել է զանգակատունը

Բրուքլինի Սաութ Բուշվիկի հոլանդական ռեֆորմատական եկեղեցում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով փլուզվել է եկեղեցու խորհրդանշական զանգակատունը։ Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները։

Ուրբաթ օրը բռնկված հրդեհի հետևանքով Բրուքլինի պատմական եկեղեցին կրել է աղետալի վնասներ։ Հրդեհը տեղի է ունեցել Սաութ Բուշվիկի հոլանդական ռեֆորմատական եկեղեցու տարածքում։

Citizen հավելվածով նկարահանված տեսանյութերում երևում է կրակի մեջ հայտնված եկեղեցին։ Կադրերում նկատվում է, որ շենքի զանգակատունը ամբողջությամբ պատված է  կրակով, իսկ տարածքում օդը լցված է խիտ ծխով։

Տեղի բնակիչների փոխանցմամբ՝ Նյու Յորքի հրշեջ ծառայության աշխատակիցները տեղում իրականացրել են լայնածավալ աշխատանքներ՝ կանխելու կրակի տարածումը հարակից շենքերի վրա։

Այս պահին իշխանությունները դեռևս չեն հրապարակել տեղեկություններ հրդեհի պատճառների կամ հնարավոր տուժածների վերաբերյալ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բրուքլինի պատմական եկեղեցում խոշոր հրդեհ է բռնկվել․ Փլուզվել է զանգակատունը