Լուվրի տնօրենը Սենատում հայտարարել է՝ «թանգարանը մաhանnւմ է»
Մշակույթ
20:35 20/06/2026
Աշխարհ

Լուվրի տնօրենը Սենատում հայտարարել է՝ «թանգարանը մաhանnւմ է»

Քրիստոֆ Լերիբոն, ով այս տարվա փետրվարին նշանակվել է Լուվրի ղեկավարը, Ֆրանսիայի Սենատում ելույթ է ունեցել թանգարանի վիճակի մասին տագնապալի գնահատականով. ըստ նրա՝ Լուվրը «վերջին շունչում է»։ Սենատի մշակույթի, կրթության և սպորտի հանձնաժողովի առջև ելույթ ունենալով՝ նա ասել է, որ «շենքի հետ կապված հրատապ խնդիրները կուտակվում են»: 

Ըստ Լերիբոի, Լուվրը պետք է առաջիկա ամիսներին հավաքագրի 360 միլիոն եվրո, որից 300 միլիոն եվրոն, ինչպես սպասվում է, կտրամադրվի Աբու Դաբիի Լուվրի կողմից։ Նա ասել է, որ պաշտպանում է վերակառուցման անհրաժեշտությունը և հիշեցնում է, որ ներկայիս մուտքը բուրգի միջով նախատեսված էր տարեկան 4 միլիոն այցելու ընդունելու համար, մինչդեռ այսօր Լուվրն ընդունում է ավելի քան 9 միլիոն:

artguide.com-ի հաղորդմամբ, «Նոր Վերածնունդ» վերանորոգման ծրագիրը, որի արժեքը գերազանցում է 1 միլիարդ եվրոն և որը ներառում է նոր մուտք, «Մոնա Լիզայի» համար մոտ 3000 քառակուսի մետր մակերեսով առանձին դահլիճ և անվտանգության բարելավումներ, հայտարարվել է 2025 թվականի սկզբին, սակայն ֆինանսավորումը դեռևս չի ապահովվել։

«Ես անկեղծ կլինեմ. չնայած թանգարանի վեհաշուք տեսքին և անձնակազմի ամենօրյա նվիրվածությանը, Լուվրը դիմանում է վերջին ուժերով։ Դրա տարածքներն ու ենթակառուցվածքները մոտենում են իրենց ծառայության ժամկետի ավարտին»», - նշել է Լերիբոն։

Նա նաև հայտնել է, որ նոր տեսահսկման համակարգը թանգարանի շուրջ կտեղադրվի միայն 2027 թվականի հունվարին, սակայն շենքի ներսում արդեն տեղադրվել են լրացուցիչ տեսախցիկներ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Լուվրի տնօրենը Սենատում հայտարարել է՝ «թանգարանը մաhանnւմ է»