«Հրապարակ». Մակունցի թեկնածությունը կորցրել է ակտուալությունը
Օրվա մամուլ
08:33 20/06/2026
Հայաստան

«Հրապարակ». Մակունցի թեկնածությունը կորցրել է ակտուալությունը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նոր խորհրդարանը դեռ չի ձևավորվել, բայց ՔՊ-ում ԱԺ նախագահ են ընտրում։ Ինչպեսև նախորդ անգամ, դա կանեն ՔՊ վարչությունում, ապա կներկայացնեն ԱԺ խմբակցությանը։ Առաջադրումների փուլն արդեն սկսվել է: Այս պահի դրությամբ 3 թեկնածու է առաջադրվել՝ Ալեն Սիմոնյանը, Ռուբեն Ռուբինյանը և Հայկ Կոնջորյանը։ Չնայած Լիլիթ Մակունցի թեկնածությունն էլ էին նախընտրական շրջանում դիտարկում, սակայն նա չի ինքնառաջադրվել, որևէ մեկն էլ նրան չի առաջադրել:

ՔՊ-ում խոսում են, որ Փաշինյանի նախընտրական հռետորաբանությունն ու նոր խորհրդարանի կազմը հաշվի առնելով, Մակունցի թեկնածությունը կորցրել է ակտուալությունը, քանի որ մեղմ, կոռեկտ, քաղաքականապես ոչ այնքան թրծված տիկինն ակնհայտորեն չի ձգի այդ պաշտոնում։ Վարչությունն ընտրություն կկատարի վերը նշված 3 թեկնածուի միջև: Մեր աղբյուրները պնդում են՝ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Փաշինյանն իրեն է տեսնում այդ պոստում, և այդ մասին նաև ասում է իր շրջապատում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Մակունցի թեկնածությունը կորցրել է ակտուալությունը