Ուռեկիում ծովային հոսանքը տարել է չորս մարդու. նրանցից մեկը մաhաgել է
Տարածաշրջան
18:40 20/06/2026
Տարածաշրջան

Ուռեկիում ծովային հոսանքը տարել է չորս մարդու. նրանցից մեկը մաhաgել է

Ուռեկիում ծովային հոսանքը քշել է չորս մարդու։ Փրկարարները կարողացել են ջրից դուրս բերել բոլորին, սակայն նրանիցի մեկին փրկել չի հաջողվել։

apsny.ge-ն գրում է, որ տուժածներից մեկը ծանր վիճակում է եղել։ Շտապօգնության անձնակազմը նրան օգնություն է ցուցաբերել դեպքի վայրում, սակայն նրան փրկել չի հաջողվել։

Տեղեկությունների համաձայն, մահացածը 21-ամյա տղամարդ է։

Երեք փրկված տղամարդկանց առողջական վիճակի մասին մանրամասներ հայտնի չեն, սակայն, ըստ որոշ տեղեկությունների, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

batumilive_ge-ն գրում է, որ փրկարարները նախ ջրից դուրս են հանել երեքին, իսկ չորրորդին՝ ավելի ուշ և  նրա վիճակը գնահատվել է ծանր։ Նշվում է, որ 30-ամյա տղամարդն արդեն մահացած էր, երբ Փոթիից շտապօգնության անձնակազմը ժամանել էր։ Դեպքի վայրից հայտնել են, որ մահացածը Ադրբեջանի քաղաքացի էր և աշխատում էր Բաթումիում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ուռեկիում ծովային հոսանքը տարել է չորս մարդու. նրանցից մեկը մաhաgել է