Տավուշում կանխվել է հրդեհի տարածումը
Հասարակություն
22:14 20/06/2026
Հայաստան

Տավուշում կանխվել է հրդեհի տարածումը

Այսօր ժամը 18։37-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մովսես բնակավայրում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատների Մովսեսի և Չորաթանի  հրշեջ-փրկարարական խմբերից մեկական մարտական հաշվարկներ։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակավայրի առաջին փողոցի տներից մեկին հարակից անասնագոմի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:57-ին, մարվել՝ 19:41-ին: Այրվել է տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 20 քմ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Տավուշում կանխվել է հրդեհի տարածումը