Հրապարակվել է 2025 թվականին Հայաստան այցելող ռուսների թիվը
Հասարակություն
08:05 21/06/2026
Տարածաշրջան

Հրապարակվել է 2025 թվականին Հայաստան այցելող ռուսների թիվը

2025 թվականի վերջին Հայաստան է այցելել ավելի քան 900,000 ռուս, ինչը կազմում է հանրապետություն այցելող բոլոր զբոսաշրջիկների հոսքի մոտ 40%-ը։ Թվերը հրապարակում է «ՌԻԱ նովոստին»՝ հղում անելով երկրի էկոնոմիկայի նախարարության տվյալներին։

Նախարարության տվյալներով՝ անցյալ տարի Հայաստան է այցելել ընդհանուր առմամբ 2.3 միլիոն զբոսաշրջիկ, որոնցից 921,700-ը՝ ռուսներ։

Հանրապետություն է այցելել նաև Վրաստանից 288,600 զբոսաշրջիկ, Իրանի 182,400 քաղաքացի, ԱՄՆ 60,900 քաղաքացի և Ֆրանսիայից 35,900 զբոսաշրջիկ։

Մայիսի 30-ից  Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակումներ է կիրառել Հայաստանից որոշակի հատապտուղների և թարմ բանջարեղենի ներմուծման վրա։ Ավելին, «Ռոսսելխոզնադզորը» (Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը) հունիսի 2-ից սահմանափակել է կորիզավոր մրգերի և խաղողի ներմուծումը Հայաստանից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հրապարակվել է 2025 թվականին Հայաստան այցելող ռուսների թիվը