Մինչև 18 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը 6 հնարավորից ունի 5.5
Սպորտ
11:24 21/06/2026
Հայաստան

Մինչև 18 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը 6 հնարավորից ունի 5.5

Հունիսի 15-ից 26-ը Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում անցկացվում է 2026 թվականի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:

Մինչև 18 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը 6 հնարավորից ունի 5.5 միավոր և կիսում է 1-2-րդ հորիզոնականները:

Մինչև 14 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը ունի 5 միավոր և կիսում է 2-րդ հորիզոնականը:

Հայաստանը ներկայացնող բոլոր շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո՝

-Վաչե Հովակիմյան՝ 5.5 միավոր (Մ18)

- Տիգրան Համբարձումյան՝ 5 միավոր (Մ14)

-Բենիկ Ագասարով՝ 4 միավոր (Մ18)

-Ռուդոլֆ Փաշիկյան՝ 4 միավոր (Մ18)

- Վահե Սուքիասյան՝ 4 միավոր (Մ18)

-Տիգրան Սողոմոնյան՝ 4 միավոր (Մ16)

-Արտեմ Մամիկոնյան՝ 4 միավոր (Մ14)

-Անահիտ Մկրտչյան՝ 3.5 միավոր (Ա18)

-Նվարդ Հայրապետյան՝ 3.5 միավոր (Ա18)

-Սոնա Կրկյաշարյան՝ 3.5 միավոր (Ա16)

-Անգելինա Միրաքյան՝ 3 միավոր (Ա14)

-Գաբրիելա Հարությունյան՝ 2.5 միավոր (Ա14)

Վաղը հանգստյան օր է: 7-րդ խաղափուլը կմեկնարկի հունիսի 22-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին:

Խաղերին կարող եք հետևել այստեղ՝ https://chessfed.am/am/live/

Աղբյուրը`Panorama.am
Placeholder