Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն, 37-ամյա ամերիկացի Ջասթին Գեյջին հայտարարել է, որ հրաժարվում է որպես նվեր ամենագնաց ընդունել նույն քաշային կարգի վարկանիշային աղյուսակի երկրորդ համար, հայ մարտիկ Արման Ծառուկյանից:
«Ես չեմ պատրաստվում ընդունել այդ ամենագնացն այդ գրողի տարած Արմանից։ Բացառված է, որ ես այն վերցնեմ նրանից։ Այդ տղան ոչ մի անգամ ձեռքս չի սեղմել։ Ստացվում է՝ ես ամեն օր պետք է շրջեմ իմ թաղամասում այն մեքենայո՞վ, որն ինձ համար գնել է այդ տղա՞ն։ Չգիտեմ… Արմանը բացարձակապես պարտավոր չէ ինձ որևէ բան գնել»,- Արմսպորտի փոխանցմամբ՝ Ջո Ռոգանին տված հարցազրույցում ասել է Գեյջին, որի խոսքերն է մեջբերում Championship Rounds-ը։
Ավելի ուշ Ծառուկյանն արձագանքել է ամերիկացի մարտիկի այս հայտարարությանը՝ որոշելով ամենագնացը նվիրել իր երկրպագուներին։
«Եթե չես ուզում, ապա գնա գրողի ծոցը։ Ես այն կնվիրեմ իմ հետևորդներից որևէ մեկին։ Եվ ես քեզ կոչնչացնեմ մենամարտում»,– հայտարարել է Արմանը։