Այ տղեն դու ես, այ տղա, դավայ էղի ստուց. Տղամարդկանց և կանանց ծեծկռտnւք ավագանու նիստում
Քաղաքական
12:05 23/06/2026
Հայաստան

Այ տղեն դու ես, այ տղա, դավայ էղի ստուց. Տղամարդկանց և կանանց ծեծկռտnւք ավագանու նիստում

«Ձեր տեղը լինեի՝ նենց խելոք կլռեի... Ձեր ցուցակի երկրորդ համարը մեղադրվում է պետական դավաճանության մեջ, գնացեք պետական դավաճանության մեջ մեղադրվող ձեր լիդերի մասին մտածեք ու տեղից էլ վեր-վեր չթռնեք ելույթների ժամանակ»,-Երևանի ավագանու նիստում հայտարարեց նիստը վարող ՔՊ-ական փոխքաղաքապետ Արմեն Փափմբուխչյանը՝ դիմելով «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանին։

«Այ տղա, մի գոռա»,-արձագանքեց Ստեփանյանը։

Փամբուխչյանը պատասխանեց. «Այ տղեն դու ես այ տղա, դավայ էղի ստուց»։

Գևորդ Ստեփանյանին դահլիճից դուրս հանելուց հետո ՔՊ-ական Միքայել Խաչատրյանը սեղանին դրած իրով հարվածեց «Մայր Հայաստան» Խմբակիցության անդամ Գրիգոր Իսկանդարյանին, որից հետո հարձակվեց նրա վրա ու սկսվեց ծեծկռտուքը։

 «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանն էլ ձուր շփեց և հարձակվեց իրեն մոտեցած և վիրավորող  Անի Խաչատրյանին։

30 րոպե ընդմիջում հայտարարվեց։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder