Երևանի կենտրոնում հետախուզվողին զինվшծ գտան
Իրավունք
14:32 23/06/2026
Հայաստան

Երևանի կենտրոնում հետախուզվողին զինվшծ գտան

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հունիսի 19-ին։ 

Ժամը 16.20-ին մայրաքաղաքի Սարյան և Թումանյան փողոցների խաչմերուկում քրեական ոստիկանները ձերբակալեցին և վարչություն տեղափոխեցին այս տարվա ապրիլի 29-ից առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվող 28-ամյա երիտասարդին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին լիցքավորված մարտական ատրճանակ և գաղտնի փականով դանակ։

Ձերբակալվածն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։ Նախաքննությունը շարունակվում է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երևանի կենտրոնում հետախուզվողին զինվшծ գտան