ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տանը խուզարկության մասին
Իրավունք
10:50 23/06/2026
Հայաստան

ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տանը խուզարկության մասին

 ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի տանը քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական և վարութային գործողություններ։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին քննչական կոմիտեից։ 

Հիշեցնենք՝ հայտնել էինք, որ իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն, իրականացրել խուզարկություն։ 

«Փաստինֆո»-ի հետ զրույցում փաստաբան Սերգեյ Հարությունյանը հայտնել է, որ Իշխան Սաղաթելյանի բնակարանի խուզարկությունն ավարտվել է, բնականաբար ոչինչ չի հայտնաբերվել։ Նա նշել է, որ այժմ փորձում են խուզարկել նրա ավտոմեքենաները։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder