«Հրապարակ». ՔՊ-ի` սահմանադրական մեծամասնություն չստանալու փաստից ուրախացել է Տիգրան Ավինյանը
Օրվա մամուլ
08:35 23/06/2026
Հայաստան

«Հրապարակ». ՔՊ-ի` սահմանադրական մեծամասնություն չստանալու փաստից ուրախացել է Տիգրան Ավինյանը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ներիշխանական քննար­կումների մասնակիցները մեզ պատմել էին, որ հունիսի 7-ի ընտրություններին ՔՊ-ի` սահմանադրական մեծամասնություն չստանալու փաստից ուրախացողներ եղել են նաև իշխանական թևում: Ոմանք ուրախացել են, որ այս արդյունքները հնարավորություն չեն տա Փաշինյանին՝ Ռուսաստանի դեմ կտրուկ քայլերի գնալ, ոմանք՝ զուտ անձնական նկատառումներով, օրինակ, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Բանն այն է, որ ՔՊ-ում վստահ են եղել, որ ընտրություններից հետո Ավինյանը փոխվելու է: Սահմանադրական մեծամասնություն ունենալու դեպքում մի շարք համայնքներում, այդ թվում` Երևանում, նոր ընտրություններ կկազմակերպեին, քանի որ «թուրներն աջուձախ կտրելու էր»։ Սակայն այս արդյունքներից շոկի մեջ են հայտնվել, և ակնհայտ է, որ պլանները փոխվելու են, որովհետև նվազած լեգիտիմությամբ երերուն իշխանությունը հնարավորություն չի ընձեռում նման ռիսկային քայլերի գնալ: Դա կարող է իշխանությունը քանդել ներսից»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». ՔՊ-ի` սահմանադրական մեծամասնություն չստանալու փաստից ուրախացել է Տիգրան Ավինյանը