«Հրապարակ». ՔՊ-ականները որոշել են փոխել պատգամավորական երդման տեքստը
Օրվա մամուլ
08:34 23/06/2026
Հայաստան

«Հրապարակ». ՔՊ-ականները որոշել են փոխել պատգամավորական երդման տեքստը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում սահմանադրական մեծամասնություն, անգամ 50 տոկոս չստացած ՔՊ-ականները որոշել են փոխել պատգամավորական երդման տեքստը՝ այն հարմարեցնելով Փաշինյանի հորինած «իրական Հայաստանի» գաղափարին։ Տեքստից դուրս են թողնվելու համազգային նպատակներին շեշտադրումները, այն նեղացնելու են հայաստանյան տարածքով։

Մինչ այժմ երդման հետևյալ տեքստն էին արտասանում. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ՝ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ՝ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»:

Ալեն Սիմոնյանի, Արուսյակ Ջուլհակյանի և Հասմիկ Հակոբյանի հեղինակած նախագծով առաջարկվում է տեքստից դուրս թողնել «հանուն համազգային նպատակների իրականացման», «ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար» ձևակերպումները:

Փոխարենը տեքստում ավելացնել, որ ՀՀ քաղաքացիների համար անելու են ամեն ինչ՝ «անվտանգության ու ազատությունների պաշտպանության համար», ինչպես նաև՝ երդման տեքստը եզրափակել Փաշինյանի հետպատերազմական լոզունգներից մեկով. «Փառք նահատակներին, և կեցցե Հայաստանի Հանրապետությունը»»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». ՔՊ-ականները որոշել են փոխել պատգամավորական երդման տեքստը