Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կինը մահացել է հետnւյքի կենսապոլիմերների (սիլիկոնի) հեռացման վիրահատությունից հետո
Կոլումբիացի մի կին մահացել է հետույքից թունավոր կենսապոլիմերներ(սիլիկոն) հեռացնելու վիրահատության ժամանակ։ Այդ մասին հայտնում է El Colombiano թերթը
Դեպքը տեղի է ունեցել Նյու Յորքում բնակվող 41-ամյա բուժքույր Պաուլա Անդրեա Սանդովալի հետ։ Առողջական խնդիրներ ունենալուց հետո նա որոշել էր հեռացնել կենսապոլիմերները ։ Նա մեկնել է Մեդելյին՝ այդ վիրահատության համար, որի համար վճարել է 38 միլիոն կոլումբիական պեսո (4 մլն դրամ)։
Հունիսի 18-ին՝ վիրահատության մոտ 70 րոպե անց, նա բարդություն է ունեցել, որը հանգեցրել է սրտանոթային կանգի։ Չնայած բժիշկների ջանքերին, որոնք ավելի քան 40 րոպե փորձել են վերակենդանացնել, նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ կինը որևէ հայտնի քրոնիկ հիվանդություն չի ունեցել։
Առողջապահական մարմինները ներկայումս հետաքննում են միջադեպի հանգամանքները։ Նրանք ուսումնասիրում են կլինիկայի փաստաթղթերը, լիցենզիաները և անձնակազմի որակավորումը։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ ճշգրիտ պատճառը պարզելու համար։