Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է ԵՄ. Մարթա Կոս
Քաղաքական
10:02 23/06/2026
Աշխարհ

Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է ԵՄ. Մարթա Կոս

«Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն»,- այս մասին X-ում գրել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը՝ հրապարակելով Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ լուսանկար։ 

«Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին նվերի և շատ լավ քննարկման համար։

Մենք հանդիպեցինք վաղը կայանալիք «Connectivity Agenda» հարթակի մեկնարկից առաջ, որտեղ մենք կշարունակենք Հայաստանն իր հարևանների և Եվրոպայի հետ ավելի լավ կապելու ուղղությամբ մեր աշխատանքը։

Սա հայ արտադրողներին կօգնի դիվերսիֆիկացնել իրենց արտահանումը և իրենց բարձրորակ արտադրանքից ավելի մեծ ծավալներով հասցնել նոր շուկաներ»,- գրել է Կոսը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է ԵՄ. Մարթա Կոս