Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՊՆ-ն տարկետում կտա նաև ԲՏՃՄ ուղղություններում սովորող և նախկինում «Պատիվ ունեմ» ծրագրով տարկետում ստացած ուսանողներին
Պաշտպանության նախարարությունը e-draft.am հարթակում հանրային քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
Նախագծի ընդունումը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մաuին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մաuին» 11.05.2026թ. ՀO-201-Ն oրենքով (այսուհետ՝ Օրենք) կատարված լրացումը ՀՀ կառավարության 2023թ. մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ իրացնելու անհրաժեշտությամբ: Որոշման նախագծի ընդունումը բխում է նաև ՀՀ վարչապետի .06.2026թ. N –Ա որոշմամբ հաստատված ցանկի 5-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությունից:
Որոշման հիմնավորման մեջ ասվում է. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մաuին» օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում էր, որ գիտության, կրթության, մշակույթի, արվեստի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումների, ինչպես նաև բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորելու համար տարկետում չէր կարող տրվել այն քաղաքացուն, ով նախկինում տարկետում էր ստացել ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նշած վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու համար («Պատիվ ունեմ» ծրագիր): Օրենքով կատարված լրացման համաձայն՝ նշված սահմանափակումը չի տարածվում այն քաղաքացու նկատմամբ, ում «Պատիվ ունեմ» ծրագրով տրված տարկետումը դադարեցվել է քաղաքացու առողջական վիճակի պատճառով: Այդ նպատակով, անհրաժեշտություն է առաջացել բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորելու համար տարեկտման տրման կարգը սահմանող ՀՀ կառավարության 2018թ. ապրիլի 12-ի N 451-Ն որոշման մեջ իրացնել Օրենքի պահանջը:
Որոշման նախագծով բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորելու համար տարկետում ստանալու իրավունք է սահմանվում այն քաղաքացիների համար, որոնց «Պատիվ ունեմ» ծրագրով տրված տարկետումը դադարեցվել է քաղաքացու առողջական վիճակի պատճառով»: