Բողոքի ցույցներ Ալբանիայում՝ Թրամփի աղջկա ու փեսայի դեմ
Աշխարհում
12:00 24/06/2026
Աշխարհ

Բողոքի ցույցներ Ալբանիայում՝ Թրամփի աղջկա ու փեսայի դեմ

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում արդեն 24-րդ օրն է շարունակվում են բողոքի ցույցերը Վլորա ափամերձ քաղաքի Զվերնեց շրջանում նախատեսված զբոսաշրջային նախագծի դեմ։ Այս մասին հայտնում են միջազգային լրատվականները։ 

Երեկ Տիրանայի Սկանդերբեգի հրապարակում մեծ թվով քաղաքացիներ հավաքվել էին «Ալբանիան վաճառքի համար չէ» կարգախոսով անցկացվող ցույցին։ Ցուցարարները բողոքում էին Զվերնեցում նախատեսվող լողափի վաճառքի դեմ, որը զբոսաշրջային նախագծի մի մասն է։ Ըստ տարածված տեղեկությունների, նախագիծը ենթադրաբար կապված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր՝ Իվանկա Թրամփի և նրա փեսա Ջարեդ Քուշների հետ։

Պաստառներով և ալբանական դրոշներով՝ մասնակիցները երթով շարժվել են դեպի վարչապետի նստավայր։ Վարչապետի շենքի առջև ելույթներից հետո ցուցարարները շարունակել են երթը Տիրանայի փողոցներով։

Ալբանական լրատվամիջոցների հաղորդմամբ, երկրի դատախազությունը հետաքննություն է սկսել նախագծի վերաբերյալ։

Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման ավելի վաղ CNN-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Զվերնեցի նախագծի՝ Թրամփի ընտանիքին պատկանելու մասին պնդումները կեղծ են։

Մայիսի 30-ին մեկնարկած բողոքի ակցիաների չորրորդ օրը ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար կիրառել էր ջրցան մեքենաներ։ Ցույցերին մասնակցել են հազարավոր մարդիկ։

Նշվում է, որ նախագծի արժեքը  գնահատվում է ավելի քան 4 միլիարդ դոլար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բողոքի ցույցներ Ալբանիայում՝ Թրամփի աղջկա ու փեսայի դեմ