Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու «Էսրա» հիմնադրամի նախագահը քննարկել են հայ և իրանցի ժողովուրդների բարեկամական հարաբերությունները
Հասարակություն
17:51 24/06/2026
Հայաստան

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու «Էսրա» հիմնադրամի նախագահը քննարկել են հայ և իրանցի ժողովուրդների բարեկամական հարաբերությունները

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահ, Իմամ Հասան Ասքարիի անվան հոգևոր դպրոցի և համանուն բարձրագույն ուսումնական հաստատության ղեկավար Հոջաթ-ոլ-Էսլամ վա ալ-Մուսլիմին դոկտոր Մորթեզա Ջավադի Ամոլիին՝ ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ հանդիպմանը անդրադարձ է կատարվել հայ և իրանցի ժողովուրդների բարեկամական հարաբերություններին, որոնք խարսխված են փոխադարձ հարգանքի և պատմական հարուստ անցյալի վրա։

Զրույցի ընթացքում կարևորությամբ ընդգծվել է ժողովուրդների միջև փոխըմբռնման և համագործակցության խորացման գործում կրոնական համայնքների դերակատարությունը, ինչպես նաև միջկրոնական երկխոսության և մշակութային կապերի առավել զորացման անհրաժեշտությունը։ Նշվել է, որ արդի մարտահրավերների պայմաններում հոգևոր-բարոյական արժեքների ամրապնդումը կարևոր պայման է մարդկության կյանքում կայուն խաղաղության հաստատման ու անվտանգ ապագայի կերտման համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու «Էսրա» հիմնադրամի նախագահը քննարկել են հայ և իրանցի ժողովուրդների բարեկամական հարաբերությունները