Թուրքիան աշխատում է քրդական աշխատավորական կուսակցության լուծարումը արագացնելու համար. Էրդողան
Քաղաքական
17:34 24/06/2026
Աշխարհ

Թուրքիան աշխատում է քրդական աշխատավորական կուսակցության լուծարումը արագացնելու համար. Էրդողան

«Անհրաժեշտ քննարկումներն անցկացնելուց հետո մենք առանց մեծ ուշացման կներկայացնենք համապատասխան օրենսդրությունը խորհրդարանին», - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր խորհրդարանում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորներին հայտարարել է Քրդական աշխատավորական կուսասկցության լուծարման գործընթացի մասին։ Այս մասին  հայտնում է Reuters-ը։

Քրդական աշխատավորական  կուսակցությունը, որը տասնամյակներ շարունակ ապստամբել է տեղի իշխանությունների դեմ, Անկարայի ու նրա արևմտյան դաշնակիցների կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական խմբավորում։

«Ես կարծում եմ, մենք ունենք խնդիրը լուծելու կարողություն՝ առանց մեր պետության որակների, մեր ժողովրդի արժեքների հարցում զիջումների գնալու», - հավելել է  էրդողանը։

Հիշեցնենք,  որ 2025 թվականի մայիսին Քրդական աշխատավորական կուսակցությունից հայտարարել էին  զինաթափվելու և լուծարվելու մասին ՝ բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանի դիմումից հետո։ Թուրքիան անցյալ տարվա նոյեմբերին հայտարարել էր  նոր իրավական շրջանակ ստեղծելու իր ծրագրերի մասին, սակայն երկրի քուրդ քաղաքական գործիչները մեղադրել էին կառավարությանը չափազանց դանդաղ քայլերի մեջ։

Քրդական աշխատավորական կուսակցությունը (PKK) իր ապստամբությունը սկսել է 1984 թվականին։ Սկզբում այն ​​ձգտում էր անկախ քրդական պետության ստեղծմանը Թուրքիայի հարավ-արևելքում, սակայն հետագայում իր նպատակները փոխեց՝ հայտարարելով ինքնավարության և քրդերի քաղաքական իրավունքների պաշտպանության մասին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թուրքիան աշխատում է քրդական աշխատավորական կուսակցության լուծարումը արագացնելու համար. Էրդողան