Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սևանա լճից ջրի բաց թողումը կլինի ուշ, ինչը դրական ազդեցություն կունենա լճի հիդրոլոգիական ռեժիմի վրա. Լևոն Ազիզյան
«Այս տարի գարնանային վարարումների հոսքի ծավաները նորմայից բարձր են եղել և տարին առավել ջրառատ եղավ, քան նախորդ տարի»,- ասուլիսում ասաց շրջակա միջավայրի նախարարության «ՀայՀիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Նա նշեց, որ գարնանային վարարումների հոսքի ծավալները 2026 թ. գետերի մեծ մասում բարձր են եղել նորմայից։
Լ. Ազիզյանն ասաց, որ Սևանա լճի համար բավական ջրառատ էր հունիս ամիսը. հունիսի 1-24-ը Սևանա լճի մակարդակը բարձրացել է 15 սմ-ով։ Նման չափի բարձրացում վերջին անգամ դիտվել էր 1993 թվականին։
Նա տեղեկացրեց, որ Սևանից ջրի բաց թողումը դեռ չի սկսվել. այն կլինի ամենաուշ ժամկետում՝ սկսած 2002 թվականի դիտարկումներից, ինչը դրական ազդեցություն կունենա լճի հիդրոլոգիական ռեժիմի վրա։
«ՀայՀիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենը հայտնեց, որ այսօրվա դրությամբ ՊՈԱԿ-ի կողմից դիտարկվող 5 խոշոր ջրամաբարներում ջրի գումարային ծավալները կազմում են 826 միլիոն խորանարդ մետր, որը 2025 թ. նույն օրվա ցուցանիշից ավելի է 192 միլիոն խորանարդ մետրով։