«Mitsubishi Pickup»-ի, «Opel»-ի և Kia Sorento»-ի բախման հետևանքով վեջինը հայտնվել է բաժանարար գոտու կանաչ գազոնում
Հասարակություն
22:20 24/06/2026
Հայաստան

«Mitsubishi Pickup»-ի, «Opel»-ի և Kia Sorento»-ի բախման հետևանքով վեջինը հայտնվել է բաժանարար գոտու կանաչ գազոնում

Այսօր՝ հունիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 32 կմ հատվածում, Ակնալիճ գյուղի վարչական տարածքում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 35-ամյա Արամ Լ․-ի վարած «Mitsubishi Pickup» մակնիշի, մակնիշի, 24-ամյա Աղասի Ա․-ի վարած «Opel» մակնիշի և 38-ամյա Վարդան Հ․-ի վարած «Kia Sorento» ավտոմեքենաները։

«Բախման հետևանքով «Mitsubishi Pickup»-ը հայտնվել է բաժանարար գոտու կանաչ գազոնում, իսկ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները։

Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվել»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Mitsubishi Pickup»-ի, «Opel»-ի և Kia Sorento»-ի բախման հետևանքով վեջինը հայտնվել է բաժանարար գոտու կանաչ գազոնում