Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». ԱԺ-ում պաշտոնները ստանձնելը կնշանակի հարմար տեղավորվել կոմֆորտ զոնայում, հետևաբար՝ ճիշտն այդ պաշտոնները բոյկոտելն է
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մանդատները վերցնել-չվերցնելու օրակարգային հարցին չի զիջում նաև մեկ այլ հարց՝ ընդդիմությունն արդյոք համաձայնելո՞ւ է զբաղեցնել օրենքով հասանելիք պաշտոնները՝ ԱԺ փոխխոսնակի, որն այս դեպքում Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությանն է բաժին հասնելու, և մշտական հանձնաժողովների նախագահ-փոխնախագահների։
Չնայած Սամվել Կարապետյանի թիմից վստահեցրին, որ դեռևս հարցը չեն քննարկել, սակայն տեղեկություններ կան, որ այս հարցում ևս տեսակետները միանշանակ չեն։ Ընդդիմադիրների մի խումբ արմատական է տրամադրված՝ այդ պաշտոնները ստանձնելը կնշանակի հարմար տեղավորվել կոմֆորտ զոնայում և մոռանալ արտահերթ զարգացումների մասին, հետևաբար՝ ճիշտն այդ պաշտոնները բոյկոտելն է, հատկապես որ անցնող խորհրդարանի փորձը ցույց տվեց, որ դրանից իշխանությունը վատ չի զգում և որևէ բարդույթ չունի, որ Սահմանադրության պահանջը չի կատարվում։
Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի հանձնաժողովի նախագահներն ու ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն ընդդիմության նկատմամբ ճնշումների փուլում ինքնակամ հրաժարվեցին իրենց պաշտոններից, ավելի ուշ ՔՊ-ն «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչ Թագուհի Թովմասյանին հեռացրեց մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում