Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Քննչական մարմիններն իրենց գործառութային առաքելությունն մի կողմ թողնելով՝ առաջնորդվում են քաղաքական հրահանգներով և պատվերներով. Մենուա Սողոմոնյան
«Քանի, որ երկիրը հստակ կերպով ավտորիտարիզմից շարժվում է դեպի բռնապետություն՝ իրավիճակը նմանվում է ստալինյան ժամանակաշրջանին։ Էն ժամանակ առանց դատ ու դատաստանի 5 րոպեում որոշում էին ընդունում գնդակահարում էին, հիմա էդ ամեն ինչը չեն անում, բայց իրենց ավտորատիզմի, բռնապետությունը պահպանելու համար օգտագործում են օրենքի շղարշները՝ դրանք իրենց ուզած ձևով սվաղելով, սղցնելով»,-Երևանի կենտրոնի դատարանի առաջ, որտեղ ընթանում է Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի դատական նիստը, ասաց «ՀայաՔվե» քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը։
նա չցանկացավ գնահատել ՔԿ-ի տարածած գաղտնալսման ձայնագրությունը։
«Բայց ոճը, ձեռագիրն նույնն է՝ ապօրինի գաղտնալսում, մոնտաժել, մեկնաբանել... Էս ոճն այս իշխանություններին շատ բնորոշ է։ Ցավն այն է, որ էս իշխանություններն իրենց համար օգտագործում են ՀՀ-ի իրավական համակարգը, քննչական մարմիններն իրենց գործառութային առաքելությունն մի կողմ թողնելով, առաջնորդվում են քաղաքական հրահանգներով և պատվերներով»,-Ասաց Սողոմանյանը՝ համոզմունք հայտնելով, որ շինծու գործերը փշրվելու են։
Մենուա Սողոմոնյանը շարունակեց. «Հայաստանի դատաիրավական համակարգը թեև իշխանությունների կողմից ամբողջությամբ զավթելու փորձերը շարունակվում են և այդ մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե իբր Հայաստանում գործում է «դատաիրավական մաֆիա»՝ նկատի ունենալով, որ դատաիրավական համակարգի այն անձինք, ովքեր իրեն չեն ենթարկվում, մաֆիա են»,- ասաց Սողոմոնյանը՝ նկատելով որ համակարգի մեջ դեռևս կան չխորտակված սյուներ և հասարակության պարտքն է աջակցել այդ սյուներին, որպպեսզի չխորտակվի և կանխվի պետության՝ հաստատուն քայլելով բռբապետության գնալու ընթացքը։