Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մի օր մեր աչքերը կբացենք ու կտեսնենք՝ ապրում ենք մի երկրում, որտեղ արդեն մեծամասնություն չենք որպես հայ ժողովուրդ. Օսկանյանն՝ իշխանություններին
«Ադրբեջանցիների վերադարձի հարցը, եկեք, իշխանություն-ընդդիմություն քննարկման, վիճաբանության առարկա դարձնելուց հրաժարվեք, դարձրեք Հայաստան-Ադրբեջան վիճաբանության առարկա, արձագանքեք ադրբեջանիցների գործողություններին, խոսույթին»,- ասել է արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը՝ խոսքն ուղղելով իշխանությանը։
Նա նշել է, որ սա լուրջ վտանգ է. «Ասելով որ նման հարց չկա, ընդդիմությունը շահակում է, այդպես չէ, նույն ասում էիք Արցախի վերաբերյալ։ Վերջում մենք Արցախը կորցրեցինք։ Ես համոզված եմ, որ մենք վերջում Հայաստանի ամբողջ դեմոգրաֆիկ իրավիճակն ենք փոխելու։ Սա միանգամից չի լինելու, բայց իր սկիզբը հիմա է դրվում։ Եթե մենք սրա դիմաց չառանք հենց այսօր, հետո շատ դժվար է լինելու՝ իշխանությունները գնալու են ԹՐԻՓՓ-ի իրականացման, անկլավներ են տալու, և թափանցումը հենց այդ կետերից է սկսվելու»։
Օսկանյանն ընդգծել է, որ ադրբեջանցիների Հայաստան բնակեցման հարցը դա Ադրբեջանի պետական ծրագիր է։
«Արդյո՞ք սա մենք չենք տեսնում, արդյո՞ք սա ակնհայտ չի, սա ընդդիմություն-իշխանություն հարց չի, սա Հայաստանի ազգային անվտանգության հարց է։ Եթե սրա առաջը չառնենք հիմա, մոտ ապագայում, թեկուզ տասնյակներ անց, պատմության կտրվածքով ժամանակահատված չէ, ակնթարթ է, մենք տեսնելու ենք, որ Հայաստան պետությունն ինքն արդեն հայկական տարածք չէ։ Մենք կարող է մեր մեծամասնությունը կորցնենք մեր հայրենիքում։
Ադրբեջանցիների վերադարձի հարցը հանեք ընդդիմություն-իշխանության ոլորտից, դարձրեք ձեր արտաքին քաղաքականության ուղղություններից մեկը։
Նախ կկորցնենք Սյունիքը, հետո կլինի թափանցումը Տիգրանաշենից, Տավուշից դեպի ավելի կենտրոնական շրջաններ, և մի օր մենք մեր աչքերը կբացենք ու կտեսնենք, որ ապրում ենք մի երկրում, որտեղ արդեն մեծամասնություն չենք որպես հայ ժողովուրդ»: