Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել այս անօրինական գործընթացները շարունակվելու են․ Աբրահամյան
Քաղաքական
19:18 24/06/2026
Հայաստան

Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել այս անօրինական գործընթացները շարունակվելու են․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Իշխանությունը, ընդդիմության հնարավոր համախմբումը վիժեցնելու, քաղաքական ակտիվությունը նվազեցնելու և ուժի ցուցադրությունն ընդգծելու նպատակով, քաղաքական դաշտում անընդհատ ապօրինի միջամտությունների է դիմելու։

Այսօր կալանավորեցին Ավետիք Չալաբյանին, մեկ օր առաջ խուզարկում էին Իշխան Սաղաթելյանի տունը, դրանից առաջ էլ նրանց ճանապարհին Դավիթ Ղազինյանն էր, և այլն։

Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, որպես կազմակերպված միավոր չի գործել և ռեժիմի համար առարկայական խնդիրներ չի առաջացրել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել այս անօրինական գործընթացները շարունակվելու են․ Աբրահամյան