Ինչքան կպահպանվի ցիկլոնի ազդեցությունը
Հասարակություն
08:02 24/06/2026
Հայաստան

Ինչքան կպահպանվի ցիկլոնի ազդեցությունը

Երևանում հունիսի 25-ի երեկոյան, 26-ի գիշերը և 27-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։ Հունիսի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում հունիսի 25-ին և 27-ին՝ կեսօրից հետո, 26-ին` գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 24-ին շրջանների զգալի մասում օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ սպասվում է նաև կարկուտ։

Հունիսի 24-ին առանձին շրջաններում տեղումները կլինեն հորդառատ։ Հունիսի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 24-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինչքան կպահպանվի ցիկլոնի ազդեցությունը