Տրամաբանական է այս իշխանության հարձակումները եկեղեցու վրա. իրենց կռիվը հայության դեմ է, իսկ հայությունը պահող ամենաուժեղ կառույցը եկեղեցին է. Արտաշես սարկավագ
Հասարակություն
12:23 25/06/2026
Հայաստան

Տրամաբանական է այս իշխանության հարձակումները եկեղեցու վրա. իրենց կռիվը հայության դեմ է, իսկ հայությունը պահող ամենաուժեղ կառույցը եկեղեցին է. Արտաշես սարկավագ

«Այսօր մեր միակ հենարանը եկեղեցին է, միակ կառույցը, որը պահպանում է հայկականությունը Հայաստանում, եկեղեցին է»,- Վերաքննիչ քրեական դատարանում Միքայել Սրբազանի վերաբերյալ վերջին դատական նիստից առաջ լրագրողներին ասաց  Միքայել Սրբազանի եղբորորդին՝ Արտաշես սարկավագ Աջապահյանը։ 

Նա նշեց, որ շատ տրամաբանական է այս իշխանության հարձակումները եկեղեցու վրա, որովհետև իրենց կռիվը հայության դեմ է, քանի որ հայությունը պահող ամենաուժեղ և ամենակայուն կառույցը միշտ եղել է  հայոց եկեղեցին։ 

Ինչ վերաբերում է մի քանի քահանաների 25-օրյա հավաքների կանչելու փաստին, Արտաշես սարկավագ Աջապահյանն ասաց. «Փոքրոգի վրժեխնդրություն է, հոգևորականն առանց այդ էլ ծառայության մեջ է, ծառայում է  իր հոտին, Հայաստանից դուրս կամ Հայաստանում ծառայում է  հայ ժողովրդին»։  

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Տրամաբանական է այս իշխանության հարձակումները եկեղեցու վրա. իրենց կռիվը հայության դեմ է, իսկ հայությունը պահող ամենաուժեղ կառույցը եկեղեցին է. Արտաշես սարկավագ