Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց, խափանման միջոցը փոխվեց
Իրավունք
18:39 25/06/2026
Հայաստան

Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց, խափանման միջոցը փոխվեց

 Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից։ Վերաքննիչ դատարանն այսօր` հունիսի 25-ին, հրապարակեց Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի գործով դատավճիռը:

Դատարանի որոշմամբ Դատախազության բողոքը մասնակի բավարարվեց:

Դավիթ Համբարձումյանի գործով առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանվեց: Տնային կալանքը փոխվեց վարչական հսկողության:

 Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության. «Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ․ ապրիլի 22-ին Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում մի խումբ անձանց հետ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք և զուգորդվել նույն օր՝ ժամը 19։00-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով դեպի նշված հրապարակ երթ կազմակերպած մասնակիցների նկատմամբ նախապես իրենց հետ վերցված զենքի և որպես զենք հանդիսացող առարկաների գործադրմամբ բռնություն գործադրելով և գույքը ոչնչացնելով»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց, խափանման միջոցը փոխվեց