Չէ, բա պիտի շոյե՞մ գլուխները, իմ գոյությունն արդեն վնաս է իրենց գաղափարին. Միքայել Սրբազանը՝ իշխանություններին քննադատելու մասին
Հասարակություն
16:30 25/06/2026
Հայաստան

Չէ, բա պիտի շոյե՞մ գլուխները, իմ գոյությունն արդեն վնաս է իրենց գաղափարին. Միքայել Սրբազանը՝ իշխանություններին քննադատելու մասին

«Ես միշտ էլ ասել եմ՝ պատրաստ եմ եղել ամենալավին էլ, ամենավատին էլ։ Ազատ եմ եղել մինչ այդ, ազատ եմ եղել այդ ժամանակ էլ, ազատ կլինեմ հետո»,- Վերաքննիչ քրեական դատարանի որոշման հրապարակումից հետո լրագրողներին ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Հարցին՝ արդա՞ր է որակում դատարանի որոշումը, Սրբազանը նշեց. «Ոչ բավարար, որովհետև չարդարացվեցի։ Ավելի լավ էր տնային կալանքը պահեր, գիշերները ֆուտբոլ էի նայում»։

Ինչ վերաբերում է հնչեցրած արտահայտություններին, «կոչին», որոնց համար էլ մեղադանք է առաջադրվել, Միքայել Սրբազանն ասաց. «Արդեն որերերոդ անգամ կոչ է անում կառավարության ղեկավարը, բառացի ասում է՝ գնացեք, արեք հեղափոխություն։ Ես նման բան ասե՞լ եմ։ Ուրեմն ո՞վ պետք է դատվի։ Նա պետք է դատվի։ Ես պե՞տք է դատվեմ»։

Հարցին՝  կշարունակի քննադատել իշխանություններին, Սրբազանը պատասխանեց. «Չէ, բա պիտի շոյե՞մ գլուխները։ Դե իմ գոյությունն է արդեն իրենց գաղափարին վնաս է»։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել Սրբազանի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն փոխանցեց Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։ Որոշման համաձայն, Միքայել Սրբազանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվեց, բացայակելու արգելքը թողնվեց անփոփոխ։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Չէ, բա պիտի շոյե՞մ գլուխները, իմ գոյությունն արդեն վնաս է իրենց գաղափարին. Միքայել Սրբազանը՝ իշխանություններին քննադատելու մասին