Մայիսին հայաստանում արձանագրվել է ռեկորդային՝ 823 հազար 584 աշխատատեղ. Փաշինյան
Տնտեսություն
16:59 25/06/2026
Հայաստան

Մայիսին հայաստանում արձանագրվել է ռեկորդային՝ 823 հազար 584 աշխատատեղ. Փաշինյան

«2026 թվականի մայիսին ունենք բոլոր ժամանակների պատմական առավելագույն գրանցված աշխատատեղերը, արձանագրվել է 823 հազար 584 աշխատատեղ»,-կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը

Նա նշեց, որ  2025 թվականի դեկտեմբերին՝ 822 հազար 662 էր եղել:

Իհարկե, ինչ-որ ազդեցություններ կլինեն, բայց ուրախությամբ արձանագրում եմ, որ այդ թվում միջազգային կառույցները՝ Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումներն ավելացրել են։ Եվ դա կապված է այն խոշոր ներդրումային ծրագրերի հետ, որ այսօր ՀՀ-ում իրականացվում է և պլանավորվում է իրականացնել: Այս ամեն ինչն աշխատանքային իրավիճակ է, և ընդհանրապես այս ամեն ինչին մենք պետք է վերաբերվենք որպես աշխատանքային օրակարգ, առօրյա, խնդիրներ, որոնք պետք է լուծենք»,-հայտարարեց փաշինյանը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մայիսին հայաստանում արձանագրվել է ռեկորդային՝ 823 հազար 584 աշխատատեղ. Փաշինյան