Տեսեք, թե ովքեր են բարձր պաշտոններում, իսկ Աշոտ Մինասյանի նման մարդիկ՝ բանտում․ Աբրահամյան
Իրավունք
20:24 25/06/2026
Հայաստան

Տեսեք, թե ովքեր են բարձր պաշտոններում, իսկ Աշոտ Մինասյանի նման մարդիկ՝ բանտում․ Աբրահամյան

Աժ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Բռնել-նստեցնել օպերացիաների աղմուկի մեջ «Վարդաշեն» ՔԿՀ էի գնացել՝ Աշոտ Երկաթին տեսակցության։

Տեսեք, թե ովքեր են բարձր պաշտոններում՝ ոչ մի վաստակ, անցած ճանապարհ, պետականության զգացում չունեցող մարդիկ։

Իսկ Աշոտ Մինասյանի նման մարդիկ՝ հող ու ջրին ամուր կառչած, հայրենիքի համար արյուն տված, եղբայր ու ընկեր կորցրած մարդիկ, բանտում են։

Սա է գործող ռեժիմի գծած քաղաքական գիծը, որից այն կողմ ապօրինի ազատազրկումներն են»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Տեսեք, թե ովքեր են բարձր պաշտոններում, իսկ Աշոտ Մինասյանի նման մարդիկ՝ բանտում․ Աբրահամյան