Բաթումիում թուրք գործարար Օզթյուրքի անօրիանկան կառուցած 7 շենքը կտրամադրվի սոցիալապես անապահով ընտանիքներին
Իրավունք
13:13 26/06/2026
Տարածաշրջան

Բաթումիում թուրք գործարար Օզթյուրքի անօրիանկան կառուցած 7 շենքը կտրամադրվի սոցիալապես անապահով ընտանիքներին

Բաթումիի քաղաքապետարանը քաղաքային խորհրդին է ներկայացրել նախագիծ, որը կփոխի Գիորգի Ցաբաձե փողոցի տարածքի կարգավիճակը, որտեղ գտնվում են այսպես կոչված «Օզթյուրքի տները»։ Լուրը հայտնում է «Գրուզիյա օնլայնը»։

Նախագիծը վերաբերում է յոթ շենքերի, որոնք 2021 թվականին առանց թույլտվության կառուցվել են թուրք գործարար Գալիֆ Օզթյուրքի ընկերության կողմից ։ Հողամասը և շենքերը հետագայում բռնագրավվել և փոխանցվել են Բաթումիի քաղաքապետարանի սեփականությանը։

Այժմ արդյունաբերական գոտում գտնվող տարածքը նախատեսվում է վերակառուցել հատուկ բնակելի գոտու՝ ապագա օգտագործման համար։ Նախագծում հստակ նշված է, որ փոփոխության նպատակը սոցիալական է. բնակարանները նախատեսվում է հատկացնել սոցիալապես անապահով բնակիչներին։

Նոր գոտին թույլ կտա կառուցել բնակելի շենքեր, բազմաբնակարան շենքեր, հասարակական օբյեկտներ, փոքր խանութներ և սրճարաններ, մանկապարտեզներ, դպրոցներ, բժշկական, մարզական և սոցիալական հաստատություններ։ Որոշ դեպքերում կարող են թույլատրվել նաև գրասենյակներ, հյուրանոցներ, առևտրի կենտրոններ և կրթական հաստատություններ։

Բաթումիի քաղաքային խորհուրդը նախատեսում է հարցը քննարկել 2026 թվականի հունիսի 30-ին։

Բաթումիի որոշ անօթևան ընտանիքներ նախկինում քաղաքապետարանից ժամանակավոր վարձավճարի օգնություն էին ստացել։ Իշխանությունները նրանց խոստացել էին, որ ապագայում նրանք կկարողանան բնակարաններ ստանալ Օզթյուրքից բռնագրավված շենքերում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բաթումիում թուրք գործարար Օզթյուրքի անօրիանկան կառուցած 7 շենքը կտրամադրվի սոցիալապես անապահով ընտանիքներին