Ընդդիմադիրները, որոնք այս պայքարի մեջ են, ամեն ինչի էլ պատրաստ են. Լևոն Քոչարյան
Քաղաքական
18:01 26/06/2026
Հայաստան

Ընդդիմադիրները, որոնք այս պայքարի մեջ են, ամեն ինչի էլ պատրաստ են. Լևոն Քոչարյան

«Եթե ընդդիմությունն որոշում կայացնի, որ գնում է  Ազգային ժողով, պետք է պատրաստ լինի ամեն ինչի։ Ընդդիմադիրները, որոնք այս պայքարի մեջ են, մեծ հաշվով ամեն ինչի էլ պատրաստ են»,- ՍԴ-ում  հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միացված գործի քննության ընդմիջմանը ՍԴ դիմաց ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։ 

Նա նշեց, որ իր խնդիրն այնքան իրենց քվեների քանակի մեջ չէ, ինչքան ՔՊ-ի տարած քվեների ծավալը. «Մեր ձայները ոչ թե գողացվել են, բայց եթե ՔՊ-ն ինչ-որ գործողություններ չաներ՝ տեռորի, վախի մթնոլորտը, վարչական ռեսուրսի կիրառումը չլիներ, այդ ձայները կարող էին ավելի շատ լինել»։ 

«Մենք մշտապես կարևորում ենք ընդդիմադիր դաշտի միասնական պայքարը շատ հարցերի դեմ։ Հիմա լավ է, որ, ի վերջո, այս ընկալումը կա ընդդիմադիր դաշտում»,- ասաց Քոչարյանը։ 

Նա նշեց, որ պետք է փորձեն ավելին անել, նախկինում այն սխալները, որոնք հաջողության չեն բերել, չկրկնել։ 

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ընդդիմադիրները, որոնք այս պայքարի մեջ են, ամեն ինչի էլ պատրաստ են. Լևոն Քոչարյան