Հայաստանը երկու տարի է՝ չի փոխանցում ՀԱՊԿ-ի անդամավճարը. Վասիլև
Քաղաքական
11:47 26/06/2026
Հայաստան

Հայաստանը երկու տարի է՝ չի փոխանցում ՀԱՊԿ-ի անդամավճարը. Վասիլև

«Հայաստանի ներդրումը ՀԱՊԿ-ի ընդհանուր բյուջեում կազմում է 10 տոկոս։ Հայկական կողմը արդեն երկու տարի է, ինչ չի վճարելանդամավճարը»,-«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտնել է  ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։

Վասիլևը ընդգծել է , որ կազմակերպության բյուջեի 50 տոկոսը կազմում են Մոսկվայից ստացված ներդրումները։ Կազմակերպության մյուս անդամները վճարում են 10-ական տոկոսը։

Նշենք, որ 2024 թվականին Երևանը սառեցրել էր իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ 2025 թվականի ամռանը Հայաստանի վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ ավելի հավանական է համարում երկրի դուրս գալը կազմակերպությունից, քան վերականգնումը։

Հունիսին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը զգուշացրել էր , որ Երևանից ֆինանսավորման բացակայության պատճառով ՀԱՊԿ-ը կքննարկի իր կանոնադրության հոդվածը կիրառելու հնարավորությունը այն անդամների վերաբերյալ, որոնք չեն կատարում իրենց պարտավորությունները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder